Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ. Երևանի քաղաքապետարան

Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:

Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:

 

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում