Հաստատվել են Բելառուսի մեկուսարաններում բերման ենթարկված աղջիկների բռնաբարության փաստեր

Հաստատվել են Բելառուսի մեկուսարաններում բերման ենթարկված աղջիկների բռնաբարության  փաստեր

Հաստատվել են Բելառուսի մեկուսարաններում օգոստոսի 9-ից 13-ը բերման ենթարկված աղջիկների բռնաբարության փաստեր։ Կան աղջիկներ (16 տարեկան) և կանայք, որոնք վկայություն են տվել, ինչպես նաև այդ փաստերը հաստատվել են հոգեբանների և գինեկոլոգների կողմից: Բռնաբարություններն իրականացրել են իրավապահ համակարգի աշխատակիցները։ Ըստ բժշկական հետազոտությունների՝ աղջիկներից մեկն ունի արգանդի վզիկի պատռվածք:

Մինչ այժմ ոչ բոլոր զոհերն են պատրաստ հրապարակավ խոսել կատարվածի մասին: Այժմ բժիշկներն ու հոգեբանները աշխատում են նրանց հետ` իրենց անզորությունն ու մեղքի զգացումը հաղթահարելու ուղղությամբ:

Լուկաշենկոյի իշխանության պատկերը․․․ Հաստատվել են Բելառուսի մեկուսարաններում օգոստոսի 9-ից 13-ը բերման ենթարկված...

Опубликовано Zara Hovhannisyan Пятница, 21 августа 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում