Իսպանիան հաղթեց Գերմանիայի հավաքականին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իսպանիան հաղթեց Գերմանիայի հավաքականին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Իսպանիա-Գերմանիա հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով։ 

Առաջին խաղակեսում թիմերը հավասար խաղ էին ցուցադրում: Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Դանի Օլմոն գոլի հեղինակ դարձավ: 

Խաղի 89-րդ րոպեի գերմանացիները հավասարեցրին հաշիվը:

Հանդիպման լրացուցիչ րոպեներին Իսպանիան խփեց հաղթական գոլը:

Իսպանիայի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Պորտուգալիա-Ֆրանսիա զույգի հաղթողը։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում