Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ Ջոել Ֆորդեւինդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը: Այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել եւ վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայասստանի միջեւ»,- գրել է պատգամավորը:
Կարծիքներ