Հունաստանի նախկին պետնախարարն ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ

Հունաստանի նախկին պետնախարարն ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ

Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն՝  Ռուսոպուլոսը ԵԽԽՎ 35–րդ նախագահն է 1949 թվականից ի վեր և Հունաստանի առաջին քաղաքացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում