Գազայի հատվածում պահվող պատանդների հարազատները ներխուժել են Իսրայելի խորհրդարան
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդների ընտանիքները ներխուժել են Իսրայելի խորհրդարան՝ ընդհատելով ֆինանսական հանձնաժողովի նիստը: Նրանք կառավարությունից պահանջել են իրենց ընտանիքների անդամներին ազատելու հստակ քայլեր ձեռնարկել:
«Դուք այստեղ հանգիստ չեք նստի, քանի դեռ մեր երեխաները տառապում են։ Ի՞նչ կասեք գերիներին փրկագին տալու մասին»,- ասել են նրանք:
Ոմանք Իսրայելին նաև կոչ են արել արթնանալ:Մյուս ցուցարարները վանկարկել՝ «Ազատեք նրանց հիմա, հիմա, հիմա»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատանդների ազատ արձակման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները փակուղի են մտել, քանի որ իսրայելական կողմը չի ցանկանում դադարեցնել մարտերը Գազայի հատվածում։
Նախորդ երեկոյան պատանդների ընտանիքների անդամները վրաններ էին տեղադրել Երուսաղեմում և խոստացել մնալ այնտեղ, մինչև կառավարությունը համաձայնություն ձեռք բերի մնացած պատանդներին տուն վերադարձի վերաբերյալ:
«Մոտ 136 մարդ ներկայում մնում է Գազայի հատվածում այն բանից հետո, երբ մյուսները հայրենիք են վերադարձվել նոյեմբերյան զինադադարի արդյունքում»,- ասված է հրապարակման մեջ:
Կարծիքներ