Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիայի միջոցով պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձերը

Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիայի միջոցով պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձերը

Շտապօգնության  վեցերորդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը:

Ակցիային մասնակիցները շեշտել են, որ աշխատում են գերծանրաբեռնված, սպասարկում են և՛ կորոնավիրուսով վարակված, և՛ այլ պացիենտների:

Նրանք նշել են, որ կանչերն այնքան շատ են, որ իրենք չեն հասցնում պատշաճ սպասարկել բոլորին, բացի այդ աշխատավարձի խնդրի առաջ են կանգնում: Վարորդների խոսքով՝ ինչպես այլ պետական հաստատությունների աշխատակիցներ, այնպես էլ իրենք պետք է պարգևավճարներ ստանան, այնինչ երբեք անգամ 13-րդ աշխատավարձ չեն ստացել:

Վարորդներից մեկը նշել է, որ  տարիներ առաջ իրենց աշխատավարձը բարձրացել է ընդամենը հազար դրամով: Առաջ 500 կանչ են սպասարկել, իսկ այժմ՝ 2500:

Վարորդները շեշտել են, որ խնդրի մասին խոսել են իրենց ղեկավարության հետ, սակայն հարցը լուծում չի ստացել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում