Դեպի Ռուսաստանի հարավի և կենտրոնի օդանավակայաններ թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է մինչև հունիսի 24-ը

Դեպի Ռուսաստանի հարավի և կենտրոնի օդանավակայաններ թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է մինչև հունիսի 24-ը

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի հարավային որոշ շրջաններ թռիչքների դադարեցման մասին։

«Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 24-ը»,- ասվում է հրապարակման մեջ։

Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է։

Ավիաընկերություններին խորհուրդ է տրվել օգտվել այլընտրանքային երթուղիներից Սոչիով, Վոլգոգրադով, Մինվոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով:

Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո, դեպի հարավային և կենտրոնական շրջաններ թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Դրանից հետո այս միջոցառումը մի քանի անգամ երկարացվել է։

Ապրիլի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է օդանավակայաններին և ավիաընկերություններին սուբսիդիաներ տրամադրել՝ չեղարկված թռիչքների ծախսերը փոխհատուցելու համար։

Աղբյուրը՝ Shantnews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում