Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը պատրաստ են վերսկսել բանակցությունները. Բլինկենն

Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը պատրաստ են վերսկսել բանակցությունները.  Բլինկենն

Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը վերջին օրերին ազդարարել են բանակցությունները վերսկսելու իրենց մտադրության մասին, որոնք կարող են տեղի ունենալ Մեքսիկայի մայրաքաղաքում։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսում։

Բլինկենին խնդրել են մեկնաբանել պատժամիջոցների թուլացման հնարավորությունը՝ կապված Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների հետ։ «Մենք նաև հասկացրել ենք, որ երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, այլ փորձ է դրդել նրանց, ում նկատմամբ կիրառվում է այլ կերպ վարվել։ Ինչպես վաղուց ենք ասել, պատժամիջոցները մշտական չեն։ Եթե մենք փոփոխություններ տեսնենք, պատժամիջոցները կարող են չեղարկվել, նպատակը դրանք հավերժ պահելը չէ: Նպատակն է խրախուսել երկրներին, կառավարություններին, վարչակարգերին ճիշտ վարքագիծ դրսևորել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության վերականգնմանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում