Նոյեմբերյան քաղաքում հրդեհ է բռնկվել երկհարկանի խանութ-տաղավարներում
![Նոյեմբերյան քաղաքում հրդեհ է բռնկվել երկհարկանի խանութ-տաղավարներում](https://freenews.am/uploads/images/image_750x_678255431819f.jpg)
Հունվարի 11-ին՝ ժամը 01:52-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի (մոտ 360 քմ) խանութ-տաղավարներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին:
Այրվել է երկրորդ հարկը (3 տաղավար, մոտ 180 քմ)՝ գույքով:
Կարծիքներ