Էրդողանը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնելու պատասխանատվությունը

Էրդողանը հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնելու պատասխանատվությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Անկարան պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի  ժամանակ հայտարարել էր Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում