Եկել է Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպելու ժամանակը. Զելենսկի
Եկել է Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպելու ժամանակը, անհրաժեշտ է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու բովանդակալից բանակցություններ անցկացնելը Ռուսաստանի համար միակ հնարավորությունն է՝ մեղմելու սեփական սխալների հետևանքները։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով՝ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև բանակցությունները կարող են տևել ևս մի քանի շաբաթ՝ փոխբացառող իրավական խնդիրների պատճառով։ Պոդոլյակը նշել է ուկրաինական կողմի հիմնական պահանջները՝ հրադադարի հաստատում, զորքերի դուրսբերում և վիճելի տարածքների հարցի քաղաքական կարգավորում։
Ավելի վաղ ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել էր, որ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Մոսկվան ու Կիևը հաստատեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համաձայնագիրը։
Կարծիքներ