Երևանյան լիճն ու Հրազդան գետը կմաքրվեն աղբից
Երևանյան լիճն ու Հրազդան գետը կմաքրվեն աղբից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս տարի Երևանյան լճի մակարդակը բավականին իջեցվել էր՝տարբեր աշխատանքներ կատարելու նպատակով։
«Երևան լճում ահռելի քանակությամբ աղբ էր կուտակված, և մենք դա միանգամից չենք կարող մաքրել։ Կարծում եմ, որ առաջիկա 5-6 տարվա ընթացքում կմաքրենք, այն պայմանով, որ չպետք է նորից աղտոտենք»,-հավելեց Սարգսյանը։
Պատասխանելով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի՝ վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու հարցին, քաղաքապետն ասաց, որ գործընթացը շարունակական է։
«Երևանի ավագանու որոշման համաձայն 500 միլիոն դրամ է նախատեսված բնակարաններ ձեռք բերելու համար։ Գնումների գործընթացի հետ կապված խնդիր եղավ։ Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենանք այդ ծրագիրը առաջ տանելու»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
Կարծիքներ