Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները ստորագրել են համագործակցության հուշագիր
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել՝ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ, նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչելով «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցինք սկսել համագործակցություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասաց Ավինյանը։
Կարծիքներ