«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կարող են որակազրկվել ֆինանսական խարդախությունների համար

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կարող են որակազրկվել ակումբի կողմից ֆինանսական խարդախությունների համար: Այս մասին հայտնել է Get Italian Football News-ը։
Հունվարի 20-ին թուրինյան ակումբից ֆինանսական խարդախության դեպքի պատճառով հանվել էր 15 միավոր։ «Յուվենտուսը» մեղադրվում է խաղացողների տրանսֆերային արժեքը գերագնահատելու, ինչպես նաև աշխատակիցների ծախսերը և խաղացողների աշխատավարձի իրական չափը թաքցնելու մեջ։
Ըստ աղբյուրի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հետաքննում է դեպքը։
Ֆեդերացիայի ուշադրությունը սևեռվել է «Յուվենտուսի» ներկա և նախկին 16 ֆուտբոլիստների կողմից ստորագրված՝ մի քանի ամսով աշխատավարձերը հետաձգելու մասին համաձայնագրերի վրա։ Նշված պայմանագրեր ստորագրել են Ադրիեն Ռաբյոն, Վոյցեխ Շչեսնին, Լեոնարդո Բոնուչին, Խուան Կուադրադոն, Ուեսթոն Մաքքենին, Պաուլո Դիբալան, Արթուրը և Ֆեդերիկո Բերնարդեսկին:
Հավանաբար, չի որակազրկվի Կրիշտիանու Ռոնալդուն: Չնայած «Յուվենտուսի» հետ գաղտնի համաձայնագրով 19,9 միլիոն եվրո վճարումների վերաբերյալ թեմային, պորտուգալացին այդ վճարումների հետ կապված փաստաթուղթ չի ստորագրել։
Կարծիքներ