Մի քանի միլիարդ դոլարի զենք ձեռք բերելու պայմանագրեր կան, ռազմարդյունաբերական համալիրը աննախադեպ պատվեր ունի. Փաշինյան

Մի քանի միլիարդ դոլարի զենք ձեռք բերելու պայմանագրեր կան, ռազմարդյունաբերական համալիրը աննախադեպ պատվեր ունի. Փաշինյան

«Նոր և անվտանգային սպառազինությունների ձեռք բերման ճանապարհով ենք գնում, վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել»: 

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հայկական բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր խոսքում:

«Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և այդ համակարգերի բանաձևերի մասին մեզանում եղած պատկերացումները աղետալի խաղ խաղացին մեր գլխին և ՀՀ-ի համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային համակարգերի դիվերսիֆիկացումը: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը աննախադեպ, մի քանի հարյուր միլիարդ դոլարի պատվեր ունի ՀՀ կառավարությունից»,-նկատեց վարչապետը՝ նշելով, որ աշխատանքները շարունակվելու են, բոլոր հնարավոր ձևերով պաշտպանվելու ՀՀ տարածքն ու Հայաստանի անկախությունը, պետականությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում