ՆԱՏՕ-ի երկրները կավելացնեն պաշտպանության ծախսերը՝գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը
ՆԱՏՕ-ի երկրները կսկսեն ավելի մեծ ծախսեր հատկացնել պաշտպանության համար՝ գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն` Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովից առաջ։
«Ապագայում ՆԱՏՕ-ի երկրներն անպայման կծախսեն ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին պաշտպանության համար։ Այժմ անհրաժեշտ է քննարկել, թե արդյոք նոր նպատակները պետք է լինեն բոլորի համար միասնական, թե ավելի նպատակահարմար կլինի յուրաքանչյուր դաշնակցի համար սահմանել տարբեր ցուցանիշներ»,- նշել է Ռյուտեն։
Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը, իր նախորդ նախագահության ժամկետում (2017-2021), ճիշտ էր, երբ նշում էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն պաշտպանության ծախսերը։
Ռյուտեն նաև շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով «հսկայական հաղթանակ հանրապետականների համար»։
Կարծիքներ