Կայացել է «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսը
Հուլիսի 22-ին Էջմիածնում՝ «Հայ միասնության խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում, տեղի է ունեցel«Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը:
Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Գրքում անդրադարձ է կատարվել Իրանում դարերի ընթացքում կառուցված հայկական եկեղեցիներին ու վանքերին։
Միջոցառման ընթացքում բարեմաղթանքի ելույթներով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշա-կութային հարցերով խորհր¬դա¬կան Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գյուրջյանը և ուրիշներ։
Կարծիքներ