Աննախադեպ ցրտեր Աֆրիկայի հարավում
Նվազագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել անցած գիշեր Հարավաֆրիկյան Հանրապետության կենտրոնական մասում, որտեղ այժմ ձմեռ է: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է տեղական SABC ռադիոկայանը ՝ հղում կատարելով ՀԱՀ-ի եղանակային ծառայությանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հուլիսի 24-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանի պատմական ռեկորդները գրանցվել են երկրի 19 մարզերում: Քիմբերլի քաղաքում և հարակից շրջաններում ջերմաստիճանը հասել է մինուս 9,9 աստիճան ցելսիուսի:
Օդերևութաբանական դիտարկումների ողջ ընթացքում այդպիսի ցուրտ եղանակ չի եղել:
Յոհանեսբուրգում անցած գիշեր օդի ջերմաստիճանը իջել է -7 աստիճանի: Ցածր ջերմաստիճանի ռեկորդը նախկինում եղել է մինուս 6.3 աստիճանը, գրանցվել է Յոհանեսբուրգում՝ 1995 թվականի հուլիսի 19-ին:
Առաջին անգամ ձյուն է տեղացել Հարավաֆրիկյան Հանրապետության տարբեր մասերում: SABC-ն նշում է, որ երեխաներն ու դեռահասներն առաջին անգամ են ձյուն տեսնում այս տարածքներում: Բազմաթիվ մայրուղիներ արգելափակվել են մերկասառույցի պատճառով:
Կանխատեսվում է, որ ցուրտ եղանակը կպահպանվի ևս մեկ շաբաթ:
Կարծիքներ