Աշոտ Փաշինյանը իր ցուցահանդեսին ընտանիքի անդամներին հրավիրե՞լ է
«Այս տարածքում ես աշխատել եմ, իմ արվեստանոցն է եղել, դրա համար ցուցահանդեսն էլ եմ այստեղ անում՝ տանը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը, որի «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսն է այսօր բացվել:
Հարցին, թե ընտանիքի անդամները գալո՞ւ են ցուցահանդեսին, Աշոտ Փաշինյանը պատասխանեց, որ չգիտի, բայց, բնականաբար, տեղյակ են դրա մասին. «Որպես այդպիսին՝ հատուկ ոչ մեկին չեմ հրավիրել, որովհետև ցուցահանդեսը շատ արագ է ստացվել, բայց, բնականաբար, տեղյակ են ու կգան այն ժամանակ, երբ հարմար կլինի»:
Հարցին, թե մուտքավճարը 400 դրամ է, ընտանիքի անդամները գալու դեպքում վճարելո՞ւ են, Աշոտն ասաց, որ այդ հարցը տոմսավաճառների հետ պետք է հասկանալ:
Անդրադառնալով ցուցահանդեսին՝ վերջինս ասաց՝ հեղափոխություն բառը կրկին առանցքում է:
«Ոչ մի բան, ըստ էության, չի փոխվել, ուղղակի փոխվել է ներկայացնելու ձևն ու մեթոդը, իսկ խորագիրը «գեղագիտությունից գեղագիտություն» նրբերանգը նաև հեղափոխությունից հեղափոխություն է. նրա մասին է, որ ես՝ որպես գեղանկարիչ, որպես հեղափոխության հետ կապ ունեցող մարդ, գտնում եմ, որ գեղագիտությունը հեղափոխական ամենակարևոր հարցերից մեկն է՝ հեղափոխությունից հեղափոխություն, գեղագիտությունից գեղագիտություն հենց այդ բառախաղի մասին է, գեղագիտական պրոցեսը միշտ ներկա է»,- նշեց նա:
Վերջինս վստահեցրեց, որ ամբողջությամբ, առանց վերապահման, պաշտպանում է հեղափոխությունը, այն քաղաքական թիմն ու միջավայրը, ովքեր հեղափոխական պրոցեսը շարունակում են ավելի ինստիտուցիոնալ, պետական մակարդակում. «Նաև այս ցուցահանդեսը նրա մասին է, որ ես ու արվեստագետներս այդ հեղափոխությանը պաշտպանում ենք, դրա մասին մտածում ենք նաև գեղագիտության միջոցով»:
Կարծիքներ