Գերմանիայում պատահաբար հայտնաբերվել է Մոցարտի՝ նախկինում անհայտ պիեսը
Լայպցիգի երաժշտական գրադարանում պատահաբար հայտնաբերվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անհայտ ստեղծագործությունը:
Այս մասին գրել է Deutsche Welle-ն։
Այն հայտնաբերվել է Մոցարտի ստեղծագործությունների ամբողջական ցանկի վերահրատարակման աշխատանքների ժամանակ։
Խոսքը 12 րոպեանոց ստեղծագործության մասին է, որը կոչվում է «Serenate ex C»: Ենթադրվում է, որ պիեսը գրվել է Մոցարտի կողմից 1760-ականների վերջին, երբ նա 10-13 տարեկան է եղել։
Կոմպոզիցիան շատ նման է Մոցարտի ստեղծագործություններին, սակայն մինչ այժմ նրա հեղինակությունը 100 տոկոսով ապացուցված չէ։
Սեպտեմբերի 21-ին գտածոն Լայպցիգի օպերային թատրոնում ներկայացվել է լայն հանրությանը:
Կարծիքներ