Իսրայելի ուղղությամբ 150 հրթիռ և ԱԹՍ է արձակվել, դպրոցները փակվել են, հիվանդները տեղափոխվել են ապաստարաններ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ անցած գիշերվանից Լիբանանից և Իրաքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարք։
Ըստ timesofisrael-ի, հրթիռային հարձակումները սկսվել են Լիբանանից և ուղղված են եղել Իսրայելի հյուսիսին, իսկ անօդաչու սարքերն ու թեւավոր հրթիռները արձակվել են Իրաքից։
Երկրի հյուսիսի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել ապաստարաններ, իսկ դպրոցները փակվել են:
Կարծիքներ