Մեղրի-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել է 20-ամյա երիտասարդ
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանված «ԿամԱԶ 53213» բեռնատարի. «Օպելի» 20-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Օպելի» 20-ամյա ուղևոր Թաթուլ Ավանեսյանը գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ