Ֆրանսիայում տղամարդը սրով հարձակվել է ոստիկանի վրա
Ֆրանսիայի Նանտ քաղաքի բնակիչը սրով հարձակվել է ոստիկանի վրա եւ վիրավորել նրան: Այս մասին հայտնում է Figaro թերթը` վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Նշվում է, որ իրավապահները փորձել են կանխել վեճն ամուսինների միջեւ: Երբ նրանք դեպքի վայր են ժամանել, ենթադրաբար միջնադարյան սրով զինված տղամարդը վիրավորել է ոստիկանության աշխատակիցներից մեկին ազդրի եւ աճուկի շրջանում:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը` հունվարի 30-ին: Ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողը գտնվում էր թմրանյութերի ազդեցության տակ: Երեքշաբթի` փետրվարի 2-ին, տղամարդը կկանգնի դատարանի առջեւ:
Կարծիքներ