Գիտնականները կանխատեսել են կորոնավիրուսի ապագան
Լիբանանում Բեյրութի Ամերիկյան համալսարանի գիտնականները կանխատեսում են , որ COVID-19 -ն ապագայում սեզոնային կդառնա բարեխառն կլիմա ունեցող երկրներում, բայց միայն այն դեպքում, երբ ձևավորվի կոլկետիվ իմունիտետ: Այս մասին ասվում է Frontiers in Public Health ամսագրում հրապարակված հոդվածւմ, գրում է Լենտան:
Հետազոտողները ուսումնասիրել են այնպիսի հայտնի սեզոնային վիրուսներ, ինչպիսիք են գրիպի վիրուսը և կորոնավիրուսները, որոնք առաջացնում են մրսածություն: Բարեխառն երկրներում այդ պաթոգենների հարուցած հիվանդությունների գագաթնակետը լինում է ձմռանը, սակայն վիրուսները արևադարձային շրջաններում շրջանառվում են ամբողջ տարվա ընթացքում: Գիտնականները հետազոտել են վիրուսային վարակների սեզոնայնությունը վերահսկող գործոնները, ինչպես նաև հաշվի են առել SARS-CoV-2 համաճարակի վերաբերյալ տվյալները:
Պարզվել է, որ վիրուսների գոյատևումն օդում և մակերեսների վրա, ինչպես նաև վարակների նկատմամբ զգայունությունը և մարդկանց փակ տարածքում հավաքվելու հակումները կախված են ջերմաստիճանի և խոնավության սեզոնային փոփոխություններից: Գրիպի և այլ շնչառական հիվանդությունների համեմատ՝ նոր կորոնավիրուսը փոխանցման ավելի բարձր արագություն ունի՝ մարդկանց մեծամասնության մոտ իմունիտետի բացակայության պատճառով: Հենց այդ պատճառով էլ սեզոնայնության վրա ազդող գործոնները դեռ չեն կարող կասեցնել COVID-19- ի տարածումը ամռան ամիսներին:
Կարծիքներ