Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան

Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան

Ցնդելու բան է, թե որքան ագրեսիվ են Տեր-Պետրոսյանի որոշ կողմնակիցներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով. 

«Անպատկերացնելի։ Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու ու թիմակից դարձնելու համար։ Ախր պետք է նույն տեսակը լինել, առնվազն։

Կներեք ճշմարտությունը բարձրաձայնելու համար։

Դուր գա թե դուր չգա։ Դուք ի վիճակի չեք որևէ թեմայով զուսպ զրուցել․․․ Ստիպված կլինեմ ոմանց արգելափակել, ես այդքան շռայլ չեմ ժամանակի հարցում․․․

Լևոնականներն ուզում են միայն իրենք ստատուս գրեն․․․

Քոչարյանականներն ուզում են միայն իրենք գրեն․․․

Սերժականներն էլ ուզում են միայն իրենք գրեն․․․

Դուք անգամ խոսքն ինչ է, որ դա չեք ուզում դիմացինին տալ, հաց ոնց կտայիք․․․»,- գրել է Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում