Դանիայում 11 հազար ջրաքիսներ կոչնչացվեն ֆերմայում կորոնավիրուսի բռնկման պատճառով
Դանիական ագարակներից մեկում ջրաքիսների մոտ հայտնաբերել է կորոնավիրուսային վարակ. մոտ 11 հազար կենդանիներ կոչնչացվեն:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտությունը»՝ վկայակոչելով Reuters-ին:
Իշխանությունները որոշում են կայացրել, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ֆերմայում գտնվող բոլոր կենդանիները կոչնչացվեն՝ հիվանդության տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու համար:
Մոտ 11 հազար կենդանի կոչնչացվի: Կենդանիների վարակը հաստատվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսային վարակը ախտորոշվել է ֆերմայի աշխատողի մոտ։
Կարծիքներ