Գերմանիան սահմաններին վերահսկողություն կսահմանի «Եվրո-2024»-ի ժամանակ

Գերմանիան սահմաններին վերահսկողություն կսահմանի «Եվրո-2024»-ի ժամանակ

Գերմանիայի իշխանությունները հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում հունիսին և հուլիսին «Եվրո-2024»-ի ընթացքում վերահսկողություն կիրականացնեն իրենց բոլոր սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով՝ երկրի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերին:

Նա նշել է, որ նման միջոցներն անհրաժեշտ են ագրեսիվ տրամադրված հանցագործների հնարավոր մուտքը կանխելու համար, մասնավորապես ՝ իսլամիստ և այլ ծայրահեղականների:

Եվրոպական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գերմանիան առանց այդ էլ որոշ ժամանակ ստուգումներ է մտցրել Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ իր արևելյան և հարավային սահմանին՝ անօրինական միգրանտների հոսքերի մտավախությունների պատճառով:

«Եվրո-2024»-ը կմեկնարկի հունիսի 14-ին Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականների խաղով: Մրցաշարն այս տարի կանցկացվի Գերմանիայի տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում