Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 48-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Կարծիքներ