Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին եւ կստորագրի բարեկամության պայմանագիր

Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին եւ կստորագրի բարեկամության պայմանագիր

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ժամանել Է Կամբոջայի մայրաքաղք՝ մասնակցելու համար ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին եւ ստորագրելու Հարավ - արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագիր: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քատուղար Օլեգ Նիկոլենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դմիտրի Կուլեբան Պնոմպեն Է ժամանել՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Կամբոջա պատմության մեջ առաջին այցի շրջանակներում: Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի՝ Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրների հզոր միավորման գագաթնաժողովին: Ուկրաինան կդառնա Կենտրոնական Եվրոպայի առաջին երկիրը, որը կմիանա Հարավ - արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագրին»,- գրել Է Նիկոլենկոն Facebook-ում:

Նոյեմբերի 8 – 13-ը Պնոմպենում (Կամբոջա) տեղի են ունենում Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 40-րդ եւ 41-րդ գագաթնաժողովները: Հանդիպման գլխավոր թեմաներ են հայտարարված պարենային եւ Էներգետիկական անվտանգությունը, գլոբալ գնաճի բարձրացումը, վերականգնումը COVID-19-ի համավարակից հետո: Կազմակերպության ստեղծման մասին որոշումն ընդունվել Է 1967 թվականի օգոստոսի 8-ին Բանգկոկում (Թաիլանդ) հինգ երկրների՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Ֆիլիպինների կողմից, որոնք ստորագրել են ԱՍԵԱՆ-ի հռչակագիրը (հայտնի Է որպես Բանգկոկի հռչակագիր): Ասոցիացիայի նպատակ Է հայտարարվել համագործակցությունը տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության ամրապանդումը Հարավ - արեւելյան Ասիայում: Ավելի ուշ ԱՍԵԱՆ-ին են միացել Բրունեյը, Վիետնամը, Լաոսը, Մյանման եւ Կամբոջան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում