Երևանի Պարսեղով փողոցում տներ են այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության նախ «1 ԲԻՍ», այնուհետ՝ «Թիվ 2» կանչ

Երևանի Պարսեղով փողոցում տներ են այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության նախ «1 ԲԻՍ», այնուհետ՝ «Թիվ 2» կանչ

Հունիսի 2-ին, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են մեկհարկանի 3 տան տանիքներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։41-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում