Թրամփը իր և Պուտինի բանակցությունների մասին նոր հայտարարություն է արել

Թրամփը իր և Պուտինի բանակցությունների մասին նոր հայտարարություն է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ շուտով բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է New York Times-ը։

Թրամփը նաև ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խոսել իր հետ, և որ երկու առաջնորդները «շուտով կխոսեն»:

Այս շաբաթ Պուտինը ևս հայտարարել է Թրամփի հետ դեմառդեմխոսելու պատրաստակամության մասին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է «անհապաղ» հանդիպել Պուտինի հետ և «ազդանշաններ» է ստանում, որ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է անել նույնը։

Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը դրանց նկատմամբ օրենսդրական արգելք է մտցրել։ 2022 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում