Լուկաշենկոն նախագահական ընտրություններում քվեարկելու համար ընտրատեղամաս է գնացել սիրելի շան հետ

Լուկաշենկոն նախագահական ընտրություններում քվեարկելու համար ընտրատեղամաս է գնացել սիրելի շան հետ

Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն քվեարկել է երկրի նախագահական ընտրություններում։

Լուկաշենկոն ավանդաբար քվեարկել է թիվ 1 ընտրատեղամասում, որը տեղակայված է Բելառուսի ֆիզիկական դաստիարակության պետական համալսարանում` Մինսկում։ Նա ներկայացել է սիրելի շան՝ Ումկա մականունով շպիցի հետ:

Մինչ իր քվեաթերթիկը ստանալը Լուկաշենկոն ջերմ զրույց է ունեցել ընտրական հանձնաժողովի անդամների հետ, իսկ մինչ Լուկաշենկոն քվեարկում էր, շունը շրջել է ընտրատեղամասում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում