Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում և «մայր» Ադրբեջանում. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում և «մայր» Ադրբեջանում.  Կարեն Վրթանեսյան

Երեկվանից ընկերներս գրում-հարցնում են, այսօր էլ լրագրող զանգեց. «Թուրքիան զո՞րք է մտցրել Նախիջևան»։

Կարճ պատասխանը՝ այո։ Բայց կարճ պատասխանը լիարժեք չէ, այնպես որ մանրամասնեմ։

Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում և «մայր» Ադրբեջանում (մեկնաբանություններում մի քանի օրինակ կդնեմ հղումներով)։

Բնականաբար, այդ զորավարժությունների ժամանակ թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ են մտնում Նախիջևան և Ադրբեջան, այդ թվում և ավիացիա։

Այսինքն այս զորավարժություններն ու թուրքական զորք Նախիջևան գալը սպասելի իրադարձություններ են։

Արտառոց է միայն այդ զորավարժությունների ֆոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը + Ադրբեջանին սատարող Թուրքիայի իշխանությունների ագրեսիվ հայտարարությունները։

* * *

Արդյոք այս զորավարժությունների պլանային բնույթը նշանակո՞ւմ է, որ մենք անհանգստանալու բան չունենք։

Ո՛չ, չի նշանակում։ Հակառակորդի (առավել ևս՝ հակառակորդների) զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է։

Ցանկացած պլանային զորավարժություն կարող է քողարկում լինել իրական ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար։

Մեր սահմաններին մոտ ցանկացած տեղաշարժերի դեպքերում մեր զորքն էլ է համապատասխան նախապատրաստություններ տեսնում և իրավիճակին ուշադիր հետևում։

* * *

«Բա լավ, բա վերջը՞»։

Եթե ուզում ենք անկախ հայկական պետություն ունենալ, ապա վերջ չի լինելու։ Այսօր, վաղը, միշտ պիտի պատրաստ լինենք, զգոն, պիտի միշտ աշխատենք անվտանգության համակարգերն ամրացնելու և զարգացնելու վրա։

Անո՛ւշ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում