Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է այդ հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Միցոտակիսն իր ուղերձում նշել է.
«107 տարի է անցել Հայոց ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»:
Կարծիքներ