Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող. Պեսկով

Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող. Պեսկով

Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նոր իրողությունները՝ կապված Ռուսաստանի կազմ նոր տարածաշրջանների մտնելու հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Այդ մասին խոսք լինել չի կարող», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կարող է Ուկրաինայից զորքերի դուրսբերումը սկսել մինչև 2022 թվականի վերջ։

«Անհրաժեշտ Է, որպեսզի ուկրաինական կողմը հաշվի առնի այն իրողությունները, որոնք ձևավորվել են այս ամբողջ ժամանակաշրջանում: Այդ իրողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նոր սուբյեկտներ ունի, դրանք հայտնվել են այդ տարածքներում անցկացված հանրաքվեների արդյունքում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը վստահ է, որ, «առանց այս նոր իրողությունները հաշվի առնելու, որևէ առաջընթաց (կարգավորման հարցում) հնարավոր չէ։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ ՌԴ-ի իշխանությունները բավականին մեծ միջոցներ են ուղղում նոր տարածաշրջանների վերականգնման համար, դա բացարձակ առաջնահերթություն Է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում