Միլանը 2:0 հաշվով հաղթեց Ռոմային․ Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին

Միլանը 2:0 հաշվով հաղթեց Ռոմային․ Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին

Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման»  սեփական հարկի տակ  1:2 հաշվով պարտվեց «Միլանին»: Armsport.am-ի հաղորդմամբ՝ ռոսսոներների կազմում հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը, ով մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հարվածով: 57-րդ րոպեին Կեյսեն հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 93-ին Էլ Շարավին կրճատեց հաշվի տարբերությունը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց առաջին խաղակեսին:

Այս հաղթանակից հետո «Միլանը» 31 միավորով 2-րդ տեղում է: «Ռոման» 4-րդն է 19 միավորով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում