Անրին իր աջակցությունն է հայտնել աշխարհում սկսված հակառասիստական շարժմանը

Անրին իր աջակցությունն է հայտնել աշխարհում սկսված հակառասիստական շարժմանը

Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին իր աջակցությունն է հայտնել աշխարհում սկսված հակառասիստական շարժմանը:

«Իհարկե, սևամորթների կյանքը կարևոր է, և այս հարցը մի օր պետք է բարձրաձայնվեր: Ես իմ աջակցությունն եմ հայտնում Black Lives Matter շարժմանը:

Այն ռասիստական վերաբերմունքը, որ ստանում են սևամորթները, պարզապես սարսափելի է»,- Անրիի խոսքը փոխանցում է CBC-ն:

Հիշեցնենք, որ աշխարհում ռասիզմի դեմ պայքարը նոր թափ հավաքեց ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում