Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 928 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 928 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 928 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 28 431 դեպք: Ապաքինվել է ևս 604 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 10 767: Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 8 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 201:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 112 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 3 766 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 268: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 941 դեպք:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում