Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից հայտնում են. Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն: Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես մեր գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը: Հանդիպման ավարտին հստակեցվեց, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում