Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել

Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել

Վրաստանում բողոքի նոր ալիք է բարձրացել վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ բանակցությունները դադարեցնելու հայտարարությունից հետո:

Բողոքի ցույցեր են Քութաիսիում, Զուգդիդիում և Բաթումիում։ Քութաիսիում ոստիկանությունը ձերբակալել է ցույցի կազմակերպիչներից մեկին՝ Միշիկո Մումլաձեին։ Ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ փորձում է ցրել ցույցերը:

Ինչպես հայտնել է «Ալիք Մեդիա Վրաստան»-ը, Թբիլիսիում ևս ցույցեր են. ցուցարարները հավաքվել են «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ և Ռուսաթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ:

«Ռուսնե՛ր, ստրուկնե՛ր»`վանկարկում են Գորգասլիի փողոցում հավաքված ցուցարարները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը, նաև հրաժարվում է դրամաշնորհներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում