Իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին. Զուրաբիշվիլի
Այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այսօր ավարտվում է Եվրոպայից դեպի Ռուսաստան ճանապարհը։ Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային։ Այս ճանապարհին չկա Վրաստանի պետական ինքնիշխանություն, անկախությունը և այլ ապագա, բացի Ռուսաստանից։
Այսօր ես միակ օրինական ինստիտուտն եմ այս երկրում, այս երկրի միակ օրինական ներկայացուցիչը, միակը, ով իրավունք ունի աշխարհի հետ խոսելու մեր հասարակության անունից։ Ես կանեմ դա և մինչև վերջ այստեղ կլինեմ։ Սա դիմադրության շարժում է, և ես մինչև վերջ նախագահ եմ լինելու»,- ասել է Զուրաբիշվիլին։
Կարծիքներ