Պատրաստ ենք Արցախից տեղահանված ընտանիքին անժամկետ առանց վարձավճարի տրամադրել Սյունիքում գտնվող պապիկիս տունը

Պատրաստ ենք Արցախից տեղահանված ընտանիքին անժամկետ առանց վարձավճարի տրամադրել  Սյունիքում գտնվող պապիկիս տունը

Սիրելի հայրենակիցներ և արցախցիներ, խնդրում եմ տարածել.
Պատրաստ ենք Արցախից տեղահանված ընտանիքին անժամկետ առանց վարձավճարի տրամադրել պապիկիս տունը, որը գտնվում է Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում (Կապանից 27կմ):
Տունը երկհարկանի է, ունի 2 սենյակ, խոհանոց, 2 խորդանոց: Մասնակի կահավորված է, կան սեղաններ, աթոռներ, խոհանոցի կահույք, առկա է սալօջախ ու սպասք:
Սենյակներում կան նաև փայտի վառարաններ:
Քանի որ երկար տարիներ տունը բնակեցված չի եղել, հոսանքը և ջուրը ներկա պահին անջատված են, բայց հնարավոր է նորից միացնել:
Գյուղը գազաֆիկացված չէ, բայց տանը կա գազօջախ (բալոններով աշխատող):
Մոտակա դպրոցը գտնվում է հարևան Եղվարդ գյուղում (2կմ հեռավորության վրա)
Շաբաթական 2 անգամ գյուղից դեպի Կապան գործում է ավտոբուս:
Ցանկության դեպքում կարող եք կապվել ինձ հետ:

Աղբյուրը՝  some.login

Հետևեք մեզ նաև Տելեգրամում