Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ. ԱՄՆ դեսպանատունը տեսանյութ է տարածել

Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ. ԱՄՆ դեսպանատունը տեսանյութ է տարածել

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ.

«Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։

Այս կարճ տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆոռնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։

Դեսպանը խոսում է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում