Տարիներ հետո այս պատերազմի մասին կգրեն Հայոց Պատմության դասագրքերում

Տարիներ հետո այս պատերազմի մասին կգրեն Հայոց Պատմության դասագրքերում

Տարիներ հետո այս պատերազմի մասին կգրեն Հայոց Պատմության դասագրքերում։Չգիտեմ ինչ վերնագրով, բայց գրելու են։Այս պատերազմը տևել է ամսից ավել ու դեռ շարունակվելու է, իսկ գրքում կգրեն ընդհամենը 1-ից 2էջ։Մեր գալիք սերունդը կկարդա պատերազմի մասին, երեխաներից կեսը կսովորեն, կեսը կասեն, որ լավ չեն սովորել, կեսը կասեն հաջորդ ժամին կպատասխանեմ, կեսն էլ ուղղակի երկուս կստանան չհասկանալով պահի լրջությունը։Նրանք կմտածեն,որ դա ուղղակի հերթական դաս է, ինչպես մենք էինք մտածում մեր ժամանակներում 100 տարի առաջ տեղի ունեցած պատերազմի մասին։Բայց նրանք երբեք չեն պատկերացնի, որ մենք պատերազմի մասին սովորել ենք առանց կարդալու, չեն պատկերացնի, որ զգացել ենք պատերազմի ցավը, չեն հասկանա որ հոգեպես մահացել ենք ամեն մի զինվորի ընտանիքի հետ։Ցավել ենք ամեն անգամ զոհվածների անունները կարդալուց ու ծանոթ անուն փնտրելուց։

Երբեք...երբեք չեմ ուզենա մեզնից հետո եկած սերունդը տեսնի այս ամենը նորից...երբեք

          Աստինե Դավթյան

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում