Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան

Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան

Տարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող կարեւոր գործոն է այն փաստը, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչեւ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին:Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչեւ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը,  սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան եւ լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։

«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ, եւ մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները եւ համագործակցությունը այդ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում