Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք

Հայաստանում երեկ կատարվել է 3366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Առողջացել է 53 մարդ: Մեկ օրում մահացել է 4 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք, որոնցից 45824-ն` առողջացած, 1020-ը` մահվան ելքով: Մահվան ևս 302 դեպք է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9304 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 325894 թեստավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում