Պետք էր տեսնել, թե ինչ ժպիտով ու երեխայի նկատմամբ ջերմ վերաբերմունքով էր այս ամենը կատարվում. քաղաքացին՝ ոստիկանության ծառայության մասին
Կարծես թե 2 տարի գրառում չեմ արել: Այսօր ուզում եմ բացառություն անել ու գրառումովս շնորհակալություն հայտնել ոստիկանության և պարեկային ծառայողներին համբերատար, մարդկային ու գեղեցիկ ծառայության համար: 2 տեսարան եմ նկարագրում ու թողնում ձեր դատին.
1. Ամենաբանուկ ու ծանրաբեռնված խաչմերուկի կենտրոնում մի մեքենա էր փչացել, 3 պարեկային ծառայող մոտենում են մեքենային, ինչ-որ բան ասում վարորդին, կին վարորդը դուրս է գալիս մեքենայից, ոստիկաններից մեկը հետևի նստատեղից գրկում է մոտ 2 տարեկան բալիկին, մինչ մայրիկը մեքենայից վերցնում էր անհրաժեշտ իրերը: Երեխային մորը փոխանցելուց և մայթ ուղեկցելուց հետո, ոստիկանները մեքենան դուրս են բերում բանուկ խաչմերուկից ու բացում ճանապարհը: Պետք էր տեսնել, թե ինչ ժպիտով ու երեխայի նկատմամբ ջերմ վերաբերմունքով էր այս ամենը կատարվում:
2. Սարյան փողոցի վրա մեքենայի անվադող էր իջել, խցանում, մեքենայի կողքով անցնելիս նկատում եմ, որ ոստիկանը ծնկների վրա նստած իր ձեռքով փոխում է մեքենայի անվադողը:
Մի օր մեր քաղաքում նման տեսարանները մեզ համար սովորական են դառնալու:
Մարիամ Պահլավունու ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ