Հնդկաստանում կայծակի հարվածներից 9 մարդ է մահացել
Հնդկաստանի Ռաջասթան նահանգում կայծակի հարվածից 9 մարդ է մահացել, որոնցից 7-ը երեխաներ են, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է «Սինհուան»։
Նշվում է, որ բոլոր զոհվածները տարբեր վայրերից են եղել, որտեղ հորդառատ անձրևներից հետո կայծակները հարվածել են։ Այսպես, մահացու միջադեպեր են տեղի ունեցել Ռաջասթանի Կոտա, Ջալավար և Դհաուլպուր շրջաններում։
Երեք երեխա է զոհվել Դհաուլպուրի շրջանում, վեց մարդ, այդ թվում ՝ չորս երեխա, զոհվել են Կոտա և Ջալավար շրջաններում:
Ռաջասթանի գլխավոր նախարար Աշոկ Գելոտը հայտարարել է, որ կայծակի հետևանքով տուժածներին բժշկական օգնություն է տրամադրվում:
Կարծիքներ