Վաղվանից 36 ժամով կդադարձեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր-3» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
Նորք-Մարաշ վարչական շրջան՝ 1, 2, 5, 6, 7, 8, 9, 11, 13 փողոցներ, Արմենակյան փողոց, Նորքի այգիներ, Սերո Խանզադյան փողոց, Սերո Խանզադյանի 1-ին և 2-րդ նրբանցքներ, Նորքի 1-ին նրբանցք, Հովսեփյան փողոցի 60-90 համարներ;
Էրեբունի վարչական շրջան՝ Դավիթ Բեկի, Վարդաշենի 12 և Սարի Թաղի 3-28 փողոցներ, Մուշական թաղամաս:
Նոր - Նորք վարչական շրջան՝ 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածներ;
Ավան վարչական շրջան՝ ամբողջությամբ;
Արաբկիր վարչական շրջան՝ Բաբայան փողոցի 12, 14, 16, 16/1 շենքեր, Ազատության պողոտայի 1-11ա շենքեր, ներառյալ կոտորակները, Արաբկիրի 45, 47, 49, փողոցներ և 51 փողոցի 15-25 համարներ,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փողոցի շենքերի, Գոգոլի փողոցի 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փողոցի 17-23 շենքերի, ներառյալ կոտորակները, Բուսաբանական, Գերցենի փողոցների, Էմինեսկու փողոցի 1, 2 համարների:
Կոտայքի մարզ՝ Ջրվեժ, Մայակովսկի գյուղեր, Առինջ գյուղի Մկրտչյան, Պ.Սևակ, Դուրյան թաղամասեր։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ